Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վիգեն Մեսրոպյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից

18:36, չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2024 թ.
Վիգեն Մեսրոպյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
     Վիգեն Մեսրոպյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»:
     Նշենք, որ նա այդ պաշտոնին էր նշանակվել 2022 թվականի հունվարի 14-ին։

1813 | 0
Facebook