Ֆրանսիայի խորհրդարանի օրենսդրական հանձնաժողովը չի հաստատել նախագահ Էմանուել Մակրոնին իշխանությունից հեռացնելու բանաձևի նախագիծը, հայտնում է BFM TV-ն։
Այսպես, որոշման նախագծին հավանություն տալուն դեմ է քվեարկել հանձնաժողովի 54 պատգամավոր, կողմ՝ 15-ը։
Հիշեցնենք՝ իմպիչմենտի նախաձեռնության հեղինակը ձախակողմյան «Աննվաճ Ֆրանսիա» կուսակցությունն էր, որը դուրս էր մնացել կառավարության ձևավորման գործընթացից։