Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին «անցանկալի անձ» է հայտարարել և արգելել նրա մուտքը երկիր, գրում է The Jerusalem Post-ը՝ հղում կատարելով Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացի հայտարարությանը։ Նշվում է, որ պատճառն այն է, որ Գուտերեշը «միանշանակ չի դատապարտել Իրանի հարձակումը Իսրայելի վրա»: