Խնդրում ենք սպասել...

Համացանց

Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու հարցով դատական նիստը հետաձգվել է

15:12, չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2024 թ.
Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու հարցով դատական նիստը հետաձգվել է

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունից հայտնում են․ «Սոնա Աղեկյանին Երևանի ավագանու մանդատից ապօրինի զրկելու դատական նիստը հետաձգվել է։ Ինչպես հայտնի է, քաղաքային իշխանությունն ապօրինի կերպով մանդատից զրկել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին։
     «Մայր Հայաստանը» դատական կարգով բողոքարկել է այդ որոշումը։
     Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ վարչական դատարանում պետք է տեղի ունենար Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու հարցով դատական երկրորդ նիստը, որը, սակայն, հետաձգվել է՝ դատավորի առողջական խնդիրների պատճառով։
     Այդ մասին, ի դեպ, «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներին դատարանը նախապես չի ծանուցել։ Դատական հաջորդ նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ»։

731 | 0
Facebook