Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան գնահատականի»․ ՆԳՆ

14:18, չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2024 թ.
«Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան գնահատականի»․ ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ-ն այսօր կայանալիք հանրահավաքից առաջ հայտարարություն է տարածել․ «Հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից
     Հոկտեմբերի 2-ին կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
     ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը, իսկ հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»։

Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ
1440 | 1
Facebook