Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը հերթական պահանջն է առաջ քաշում

14:12, չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2024 թ.
Ալիևը հերթական պահանջն է առաջ քաշում

«Բաց աղբյուրներում և համացանցում կան լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ապացուցում են Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացված գործողությունները: Թեև պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններ կատարած որոշ անձինք այսօր կանգնում են Ադրբեջանի արդարադատության առջև, ՀՀ-ում դեռևս ոչ մի անձ պատասխանատվության չի ենթարկվել դրա համար, hակառակը՝ նրանք հերոսացվել են»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը: «Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ապա պետք է վճռականորեն դատապարտի գերեվարված և պատանդ վերցված ադրբեջանցիների նկատմամբ իրականացված վայրագությունները և պատժի մեղավորներին»,- ասել է նա:

4268 | 2
Facebook