Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն զեկուցել է ռազմաճակատում ստեղծված ծանր իրավիճակի մասին և զեկույցից հեռացրել Ուգլեդար քաղաքը, փոխանցում է «Украинская правда»-ն։
Նախօրեին ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուսական բանակը հասել է Ուգլեդարի կենտրոն: Ուկրաինական «Суспільне» հեռարձակողը, վկայակոչելով զինվորականներին, հայտնում է, որ Ուգլեդարի մեծ մասը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ, սակայն քաղաքի որոշ հատվածներում դեռևս կան Ուկրաինայի ԶՈՒ զինծառայողներ։ «Չի կարելի ասել, որ ռուսական բանակն ամբողջությամբ վերահսկում է քաղաքը. հյուսիսային հատվածն Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ է»,- իր հերթին ասել է Ուկրաինայի ազգային գվարդիայի պահեստազորի մայոր Ալեքսեյ Գետմանը։
РИА Новости-ն նկար է հրապարակել՝ գրելով, որ Ուգլեդարի վարչական շենքի վրա տեղադրվել է ՌԴ դրոշը: