Կայացավ Եվրոքվեի ստորագրահավաքի շտաբի մամուլի հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանի և ԿԸՀ-ում լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի մամուլի ասուլիսը։ Նրանք ներկայացրին ստորագրահավաքի
առաջին 15 օրերի արդյունքները, այդ ընթացքում առաջ եկած տարբեր խնդիրներ, այդ թվում՝ տեղեկատվության տարածման հետ կապված․ «Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է ընդունել մեր գովազդը՝ պարզաբանելով, որ ԿԸՀ-ն չի հաստատել քաղաքական գովազդի գնացուցակը։ Հղում է արվել, որ սա ընտրական իրավունք է։ Սա ընտրական իրավունքի իրացում չէ, այլ մարդու՝ պետական և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունքի դրսևորում, դրանք տարբեր իրավահարաբերություններ են։ Մենք պատրաստ ենք այն նույն գնով գովազդ տեղադրել, ինչ գնով այլ գովազդներն են հրապարակվում»,- ասաց Զեյնալյանը։
Ըստ բանախոսների՝ իշխանությունները կրավորական դիրք ունեն գործընթացի վերաբերյալ, նրանց կարծիքով միջազգային ասպարեզում կատարվող իրադարձություններից հետո կկողմոնորշվեն՝ ընդունեն կամ մերժեն ԵՄ անդամակցության հանրաքվեի անցկացման նախագիծը։
Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում: