ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը 12 հակաօդային հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները կասեցնելու համար, ասվում է Փենթագոնի հայտարարության մեջ։
«Իրանի հարձակումը, մեր կարծիքով, արդարացված չէր, և մենք խստորեն դատապարտում ենք այդ հարձակումները։ Իսրայելն իրավունք ունի պատասխանելու Իրանի հարձակմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Ինչպես ասել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հա-Լևին, Իսրայելը կընտրի Իրանին պատասխանելու և «զարմանալի հարձակողական կարողություններ» ցուցադրելու ժամանակը:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացի խոսքով՝ Իրանը հատել է կարմիր գիծն իր հրթիռային հարձակումով, և ողջ ազատ աշխարհը պետք է աջակցի Իսրայելին։