ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրատապ խորհրդակցություն է հրավիրել Իսրայելի իրավիճակի շուրջ Իրանի կողմից իրականացված զանգվածային հրթիռային հարձակումից հետո։ Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանն ավելի քան 500 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։
Հանդիպմանը ներկա են եղել փոխնախագահ Քամալա Հարիսը և ազգային անվտանգության գլխավոր խորհրդականները: Հանդիպումից հետո Ջո Բայդենը հանձնարարել է ԱՄՆ զինվորականներին` օգնել Իսրայելին` պաշտպանվելու Իրանի հետագա հարձակումներից, ներառյալ Իսրայելի տարածքի վրա ուղղված հրթիռները խոցելը: Ըստ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչի` Բայդենը և Հարիսը շարունակում են հետևել զարգացումներին Սպիտակ տան իրադարձային սենյակից: