Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանը խախտել է ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 23-րդ, 27-րդ, 39-րդ, 42-րդ, 205-րդ հոդվածները». Արշակ Կարապետյան

20:54, երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2024 թ.
«Փաշինյանը խախտել է ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 23-րդ, 27-րդ, 39-րդ, 42-րդ, 205-րդ հոդվածները». Արշակ Կարապետյան

ՀՀ ՊՆ նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի վարչապետը խախտել է ՀՀ Սահմանադրությունը։ Երբ այս փաստն ասում ես շարքային քաղաքացիներին, անգամ, քաղաքական դաշտի ներկայացուցիչներին, շատերը թերահավատությամբ են արձագանքում, չեն լսում փաստարկները։ «Կարևորն այն է, որ Սահմանադրությունը պահպանվի, եթե ոչ, ապա կտուժի ամբողջ ժողովուրդը»,- մի առիթով ասել եմ։ Մի քանի օր առաջ Ազգային հպարտության տրիբունալը բավական լայն փաստաթուղթ հրապարակեց՝ արձանագրելով իշխանությունների կատարած խախտումը։
     Ըստ տրիբունալին անդամակցող իրավաբանների` Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման օրոք խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 23-րդ, 27-րդ, 39-րդ, 42-րդ, 205-րդ հոդվածները։ Սրանցից յուրաքանչյուրի խախտումը քրեական կոշտ հոդվածների առիթ պետք է տա»:

1114 | 0
Facebook