«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. ««Կարմիր կետագծերով» թալան
Կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների համար այս տարվա 8 ամսվա տվյալներով ավելի քան 600 միլիոն դրամով շատ գումար է հավաքվել, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում: Ասում էին, թե, իբր, Երևանը բեռնաթափելու համար են կայանատեղիների գները կտրուկ թանկացնում, բայց իրականում շատ գումար հավաքելու խնդիր էին լուծում: Եվ լուծեցին։ Քաղաքացու հաշվին։ «Մայր Հայաստանը» դատական կարգով վիճարկել է Երևանի ավագանու ՔՊԿ+կոալիցիա խմբակի կողմից կայացված այդ հակաիրավական ու հակասոցիալական որոշումը»։