Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանն, ով ավելի շատ հայտնի է «Կոկո» մականվամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս որոշ ժամանակ բուժում է ստացել նշված բժշկական կենտրոնում և եղել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների հսկողության տակ: Այսօր նրան իջեցրել են 1-ին հարկ, որպեսզի հերթական բուժզննումն անցնի, և նա, ով եղել է անվտանգության աշխատակիցների հսկողության տակ, լուսամուտից դիմել է փախուստի: Ի դեպ, «Արթմեդ» բժշկական կենտրոնը հայտնի է նաև, որ այնտեղ միշտ բուժում են ստանում քրեական պատմություններով հայտնի անձինք: Իսկ այսօր փախուստի դիմած «Կոկո»-ն կալանավորվել էր տարիներ առաջ Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտին» ինքնաձիգով սպանելու համար:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: