Ինչպես նշել ենք, Աժ ամբիոնից նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիմանեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին. «Երբ որ գնում եք չպետքական մարդկանց մոտ հարցազրույցների, ինձ վիրավորելիս գլուխներդ մի տմբտմբացրեք, դա առնվազն պարկեշտ չէ»:
Տեղից Գառնիկ Դանիելյանը հակադարձեց` պարկեշտություն պահանջողը թող հիշի, ինչպես է արտահայտվում Բագրատ Սրբազանի հասցեին:
Արդեն իր աթոռին վերադարձող Ալեն Սիմոնյանն էլ արհամարհանքով վրա բերեց. ««Սրբազանը» հլը էնքան պտի պատասխան տա էս երկրին ու ինձ»: