Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ որ գնում եք չպետքական մարդկանց մոտ հարցազրույցների, ինձ վիրավորելիս գլուխներդ մի տմբտմբացրեք». Ալեն Սիմոնյանը` Գառնիկ Դանիելյանին

19:06, երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2024 թ.
«Երբ որ գնում եք չպետքական մարդկանց մոտ հարցազրույցների, ինձ վիրավորելիս գլուխներդ մի տմբտմբացրեք». Ալեն Սիմոնյանը` Գառնիկ Դանիելյանին

Ազգային ժողովի ամբիոնից նախագահ Ալեն Սիմոնյանը դիմեց ընդդիմությանը. «Ես խորհուրդ եմ տալիս` մարտավարությունը փոխեք, դուք ՀՀ-ում ընդդիմադիր իշխանություն եք, դուք էլ իշխանություն ունեք: Էդքան սրտացավ եք, պրոցես ա տեղի ունենում, որը պատմական ա, որը անդառնալի ա լինելու: Եկեք միասին հասկանանք, միասին քննարկենք, կարող ա դուք էլ մի բանով օգտակար լինեք, մեզ օգնեք, էս հարցը լուծենք: Որովհետև էս ճանապարհով, որ դուք գնում եք, մեկուկես տարի հետո, ընտրություններից հետո, չեք անցնելու Ազգային ժողով, գալու են նոր ուժեր, նոր մարդիկ, ձեր ասելիքն սպառված է և ուղղակի դերակատար փոխելով` Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելով, չգիտեմ, կասմանավտ բերելով, որևիցե բան չի փոխվելու: Եվ վերջում, պարոն Դանիելյան, երբ որ գնում եք տարբեր հին, չպետքական մարդկանց մոտ հարցազրույցների, ես ձեզ խնդրում եմ, իրենք միգուցե իրենց կարող են թույլ տալ անձնական վիրավորանքներ հնչեցնել իմ հասցեին, օրինակ: Բայց դուք, որ գլխով սենց տմբտմբացնում եք, և շարունակում եք այդ վիրավորանքները, հիշեք, որ մենք ստեղ իրար հետ աշխատում ենք, և դա առնվազն պարկեշտ չի»:

Առավել մանրամասն` տեսանյութում
1597 | 0
Facebook