«Ինձ շատ ուրախացրեց տիկին Մկրտչյանի ելույթը: Վերջապես, 3 տարի անց, տենց ինչ-որ քաղաքականոտ մի բան էր: Նախ, մեզ անվանում ա իշխանազավթ, չի ասում, որ Սերժ Սարգսյանն սկուտեղի վրա էդ իշխանությունը մեզ տվեց, թե խի չի ասում, չգիտեմ, երևի ամաչում ա: Հետո, ինչքան կարելի ա էդ կենացներով էդ Վանից մինչև ծովից ծով գրողի ծոցն ուղարկելով էդ հեքիաթները պատմելով կաշառքը տալիս էին, ընտրությունները կեղծում էին, ինչ ուզում, երկրում անում էին, կառավարում էին: Հետո ասում էին` դե մեր դեմ խաղ չկա, կաշառքը կտանք, ընտրությունները կկեղծենք, ինչ կուզենք, կանենք, ում կուզենք, կսպանենք, ում կուզենք, բանտ կնետենք փողերը կաշխատենք... Զարմանալի ա, որ էդ մարդիկ են գալիս ստեղ խոսում»,- ԱԺ-ի ամբիոնից իր ելույթի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Առավել մանրամասն` տեսանյութում: