Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խոսեց այն ականների մասին, որոնք Սահմանադրական դատարանն օրեր առաջ դրեց մեր երկրի հիմքերում` ընդունելով կանոնակարգի վերաբերյալ որոշումը:
«Ինչո՞ւ այդ ելակետային քարտեզը կարող է օպտիմալացվել: Նման խորհուրդ կա նաև ԵԱՀԿ ուղերձում: Հասկանում ենք չէ, որ օպտիմալացման արդյունքում սահմանը կարող է փոփոխվել և սահմանով ներպարփակված տարածքը կարող է փոփոխվել: Ո՞վ պետք է հաստատի այդ տարածքը` ՍԴ-ին չի էլ հուզում:
Ըստ կանոնակարգի, եթե հետագայում կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա, հնարավոր է, որ սահմանազատման հիմնարար սկզբունքը փոփոխվի: Այդ սկբունքը դեռ չտեսած` ՍԴ-ն այն համարում է Սահմանադրությանը չհակասող: Սովետի թվի անեկդոտ կար, ասում էին` «Դոկտոր Ժիվագո»-ն չենք կարդացել, բայց Պաստեռնակին դատապարտում ենք: Այստեղ հակառակն է, նոր սկզբունքը դեռ չկա, բայց Սահմանադրությանը չի հակասում»:
Առավել մանրամասն` տեսանյութում: