«Այո՛, ունենք հայկական արտադրության զինատեսակներ, այո՛, ունենք անգամ 5-րդ սերնդի սերիական արտադրության զինատեսակներ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ ռազմական արդյունաբերությունը Հայաստանում մեծ թափով զարգանում է, դառնում տնտեսության, գիտության ու անվտանգության կարևորագույն ոլորտներից մեկը։ «Ռազմարդյունաբերությունը Հայաստանում զարգանում է մեծ թափով՝ անկախ նրանից, թե դրա պատճառով ովքեր վատ կզգան, կամ՝ հակառակը։ Մենք պետք է քիչ խոսենք, բայց զօրուգիշեր աշխատենք, ինչն անում ենք»,- ասաց Խաչատրյանը։