Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Երբ ճշմարտոության փոխարեն հաղթում է իշխանավորի ուժը, միշտ տուժում է արդարությունը։ Թումանյան փողոցում սպանդից փրկված միակ թեղին է ու կողքին այս խամաճիկ ոչ այն է ուռենի, ոչ էլ հուդայածառ կանաչապատման «գիտական» նվաճումը։ Իրոք որ, ոմանց համար անփոխարինելի դրամը 30 արծաթն է, ինչ մասնագիտական պատիվ, պարկեշտություն… Ծանր ժամանակներ են, թացն ու չորը խառնվել է…»։