Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն դարձել է ՆԱՏՕ-ի 14-րդ գլխավոր քարտուղարը՝ փոխարինելով նորվեգացի Յենս Սթոլթենբերգին, ով այս պաշտոնը զբաղեցնում էր 10 տարի։ Լիազորությունների փոխանցման արարողությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը։