Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Իսրայելի՝ Լիբանանի վրա ցամաքային հարձակմանը, գրել է. «Շուտով տասնյակ հազարավոր հայերի նոր տեղահանություններ կլինեն, այս անգամ` Լիբանանից:
Հայերի պատմության մեջ առնվազն վերջին հազարամյակում ամենաշատ հանդիպող երևույթը տեղահանությունը, ունեզրկումն ու սպանդն է:
Հասել ենք 21-րդ դար, սակայն նույն տեմպով, նույն կարճ ուղեղով շարունակում ենք քարշ գալ աշխարհիս վրա: Այսքանից հետո էլ դասեր չենք քաղում և միջին վիճակագրական հայը ունակ չէ գիտակցելու սեփական շահն ու իր սեփական պետությունը զորացնելու կարևորությունը:
Արձանագրում եմ սա մեծ ցավով ու չգիտեմ ինչ անել այս ճշմարտության հետ: Քանզի այս վիճակի հետ համակերպումն անընդունելի է»: