Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել է իր ութ տեղակալներից չորսին աշխատանքից ազատելու մասին, գրում է DW-ն։ Նա կադրային փոփոխությունների որոշումը բացատրել է իր ղեկավարած գերատեսչության համակարգին ներկայացվող պատերազմական իրավիճակի պահանջներով։ «Բոլոր գործընթացները պետք է լինեն հստակ և վերահսկվող. դրանց վրա ազդելու արտաքին կամ ներքին ցանկացած փորձ անընդունելի է»,- սոցկայքի իր էջում գրել է նախարարը։