Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ.

Հարցազրույցներ

«Եթե ասի՝ Աղազարյանին մատաղ անենք, Արցախը, Վանը հետ կբերենք, կգնամ՝ գլուխս կդնեմ»․ Հովիկ Աղազարյան

12:36, երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2024 թ.
«Եթե ասի՝ Աղազարյանին մատաղ անենք, Արցախը, Վանը հետ կբերենք, կգնամ՝ գլուխս կդնեմ»․ Հովիկ Աղազարյան

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, «Ֆակտոր»-ի եթերում պատասխանելով հարցին՝ «հոկտեմբերի 2-ին կգնա՞ք Հանրապետության հրապարակ՝ Սրբազան պայքարի «հաղթանակի և հույսի» փուլին մասնակցելու», նշել է․ «Կմտածեմ։ Կարող է գնամ՝ Արցախը, Ղարսը, Արդահանը, Վանը հետ բերելու ակնկալիքով»։ Դիտարկմանը՝ «դուք ունեք իշխանություն, դուք հետ բերեք», պատգամավորը պատասխանել է․ «Մենք մեր ուժն ու էներգիան ծախսում ենք մեր պատմական մեծ հայրենիքի մի փոքր հատվածի վրա ստեղծված պետությունը կայացնելու, ուժեղացնելու համար։ Բայց եթե Գալստանյանը հանկարծակի էդ օրը, օրինակի համար ասի՝ եթե Աղազարյան Հովիկին ստեղ մատաղ անենք, ապա Ղարսը, Արդահանը, Վանը, Արցախը հետ կբերենք, ես կգնամ, գլուխս կդնեմ. մատաղը ոնց են անում, թող էն էլ անի։ Եթե չէ, թող հավայի չհաչա»։

Հովիկ Աղազարյանի հարցազրույցը
1602 | 2
Facebook