Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լուսինե Բադալյանը՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականի մասին

12:12, երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2024 թ.
Լուսինե Բադալյանը՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականի մասին

«Ես որպես պատգամավոր պետք է լինեմ ժողովրդի ձայնը, իմ պարտքն է ժողովրդին մտահոգող խնդիրները բարձրաձայնել և հետևողական լինել»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ պատասխանելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականի և թե «ո՞վ է լինելու հաջորդ «զոհը»» թեմայով հարցերին։ «Առաջինը հրաժարական տվեց Գրիգոր Մինասյանը, բայց դա չի նշանակում, որ միայն արդարադատությունում մենք ունենք խնդիր։ Ես ուզում եմ, որ կառավարության բոլոր անդամները, նախարարները, գերատեսչական մարմինները շատ լավ իմանան, որ խորհրդարանական վերահսկողությունը և վերահսկողության շրջանակներում բոլոր գործիքները կիրառվելու են, որպեսզի որևէ բացթողում չլինի»,- ասաց Բադալյանը՝ հավելելով, որ իր համար ավելի հեշտ է ասել, թե ումից է գոհ, քան՝ ումից է դժգոհ։

Լուսինե Բադալյանը՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականի մասին
2319 | 1
Facebook