Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ի՞նչ նպատակներ ունի Նիկոլ Փաշինյանը»․ Նաիրի Հոխիկյան

12:06, երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2024 թ.
«Ի՞նչ նպատակներ ունի Նիկոլ Փաշինյանը»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ նպատակներ ունի Նիկոլ Փաշինյանը․
     Վերջին շաբաթներին Նիկոլը ավելի ու ավելի մոլեռանդությամբ է համոզում Ադրբեջանին՝ ստորագրել այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը»՝ առաջարկելով նույնիսկ կիսատ տարբերակով գնալ այդ արարողությանը։ Նիկոլն անգամ դրա համար գնաց Էրդողանի դուռը, քծնեց, դիմեց նաև ՄԱԿ-ի բարձր ամբիոնին։
     Ինչո՞ւ։
     Հայաստանի ԱԳՆ-ն էլ է հայտարարել, որ Ադրբեջանը պատրաստվում է 2024-ի նոյեմբերի 20-ից հետո հարձակվել Հայաստանի վրա։ Դա Ադրբեջանն էլ չի թաքցնում՝ զորքեր կուտակելով Նախիջևանում՝ Երասխի դիմաց, Կովսականում՝ Մեղրիի դիմաց և Գանձակում՝ Ճամբարակի, Վարդենիսի դիմաց։
     Նիկոլը կատարեց Ադրբեջանի պահանջներից ևս մեկը՝ Հայաստանի անկախության հռչակագրի պաշտոնական չեղարկումը՝ Սահմանադրական դատարանին հրահանգելով այդ մասին որոշում կայացնել։
     Նիկոլը վախենում է պատերազմից, որովհետև հասկանում է՝ այս անգամ էլ հո չի՞ կարողանա մեղքը բարդել նախկինների, այլմոլորակայինների կամ եսիմ ում վրա։ Ժողովուրդը ամեն ինչ լավ հասկանում ու տեսնում է։
     Ի՞նչ է ուզում անել Նիկոլյը․
     Նիկոլն ուզում է հայ ժողովրդի վրա ծախել «խաղաղության պայմանագիր» կոչված թուղթը՝ որպես հաղթաթուղթ, որի ստորագրումից անմիջապես հետո գնալ արտահերթ խորհրդարանական ընտրության ու այդ թղթով ապահովել իր վերընտրությունը՝ որպես խաղաղության վարչապետ։ Դա ձեռնտու է նաև Ադրբեջանին, բայց այդպիսի թուղթ Նիկոլին տալու համար Ադրբեջանը պահանջում է թանկ գին։ Ո՞րն է դա։
     Խաղաղ ճանապարհով Զանգեզուրի միջանցքը հանձնել Ադրբեջանի, Թուրքիայի, Անգլիայի շահագործմանը՝ որպես արտապետական երթուղի՝ այդ քայլով Իրանին ու Ռուսաստանին դուրս մղել։
     Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է իրենց մեջ ուժ գտնեն՝ մեկ քայլ առաջ անցնելու Նիկոլից։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
2938 | 0
Facebook