«Էն բանտիկով փաթաթված նախագծերը, որ բերում եք ԱԺ, մի իրականություն է, մեկ այլ իրականություն է, երբ պարեկային ծառայությունը՝ Արթուր Խուդինյանով, քաղաքական իշխանության քաղաքական պայքարի դերակատարներն են»,- Պարեկային ծառայության բարելավմանն ուղղված օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հիշեցնելով նաև ՀՅԴ գրասենյակի մոտ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի հետ կատարված միջադեպը․ «Պատգամավոր Սիմոնյան Աշոտի վրա 40-ից ավելի կարմիր ու սև բերետավոր էին հարձակվել, մինչև հիմա մի ոստիկան պատժված չի»,- նշեց պատգամավորը՝ «ինչու»-ների պատասխանն ակնկալելով ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանից։
Վերջինս ի պատասխան պատգամավորի հարցադրումների՝ ասաց, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանն ապաքաղաքական գործունեություն ծավալող անձ է, իսկ դեպքերի մասով կան և՛ ծառայողական քննություններ, և՛ վարույթներ։