Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարեկների համար բարձրագույն կրթությունը կլինի՞ պարտադիր»․ Ագնեսա Խամոյանը՝ Արփինե Սարգսյանին

11:12, երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2024 թ.
«Պարեկների համար բարձրագույն կրթությունը կլինի՞ պարտադիր»․ Ագնեսա Խամոյանը՝ Արփինե Սարգսյանին

«Պարեկների համար չկա բարձրագույն կրթություն ունենալու պարտադիր պահանջ։ Մարդիկ, 5-ամսյա կուրսեր անցնելով, կարողանում են դառնալ պարեկ և հարաբերվել քաղաքացու հետ։ Կան բազմաթիվ դեպքեր, որ քաղաքացիները բողոքել են պարեկների կայացրած որոշումները և հօգուտ քաղաքացիների վճիռներ են կայացվել։ Ե՞րբ կունենաք մի պատկեր, որ պարեկները լինեն բացառապես բարձրագույն կրթություն ստացած, և կա՞ վիճակագրություն, թե ծառայությունից քանի՞ պարեկ է հեռացվել, քանի որ տարրական շփման, վարվեցողության հետ կապված բազում խնդիրներ կան»,- ԱԺ-ում դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Ի պատասխան՝ փոխնախարան ասաց․ «Բարձրագույն կրթության պահանջը պարեկներին չի վերաբերելու։ Միջնակարգ կրթությունը շատ երկրների համար ընդունելի մոտեցում է, քանի որ դպրոցն ավարտած անձը կարող է իրականացնել ոստիկանության տվյալ օղակի գործառույթները։ Բոլոր ակտերը հօգուտ քաղաքացիների կայացնելու մասով ասեմ, որ նման իրողություն չունենք»։

«Պարեկների համար բարձրագույն կրթությունը կլինի՞ պարտադիր»․ Ագնեսա Խամոյանը՝ Արփինե Սարգսյանին
1199 | 1
Facebook