Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պադավատների վրա գումարը մսխելու փոխարեն ուղղեիք Գյումրիի շինարարական ծրագրերին»․ Արթուր Խաչատրյան

10:48, երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2024 թ.
«Պադավատների վրա գումարը մսխելու փոխարեն ուղղեիք Գյումրիի շինարարական ծրագրերին»․ Արթուր Խաչատրյան

«Այս տարի հուլիսի 1-ին ՀՀ կառավարությունը 49 էլեկտրոմոբիլ գնելու համար 1 մլրդ 35 մլն դրամ է ծախսել։ Մի քաղաքական ուժ, որը պադավատապետության դեմ էր բողոքում, պադավատների, մեքենաների վրա ճիշտ այնքան փող է ծախսում, որքան պարտք է վերցնում, որ Գյումրիում քաղաքաշինական ծրագրեր իրականացնի»,- այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Միգուցե ճիշտ կլիներ, որ այն 1 մլրդ-ը, որ պադավատների վրա եք մսխել, ուղղվեր Գյումրիի վրա և այդ ծրագիրն ավելի լայնամասշտաբ լիներ կամ լրացուցիչ պարտքային բեռը չավելանար»,- հավելեց Խաչատրյանը։

«Պադավատների վրա գումարը մսխելու փոխարեն ուղղեիք Գյումրիի շինարարական ծրագրերին»․ Արթուր Խաչատրյան
760 | 0
Facebook