Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը խոսել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու քրգործերի մասին: «Քրգործերի նախաքննությունն ավարտվել է, այժմ նյութերին ծանոթանալու փուլն է, որը երկար ժամանակ կպահանջի: Նշեմ, որ նրանցից յուրաքանչյուրն ունի մի քանի փաստաբան, նրանք իրավունք ունեն ծանոթանալու նյութերին, քանի որ մեղադրանքները բավականին լուրջ են, այդ թվում մեր պատմամշակութային հուշարձանների ոչնչացում»,- ասել է Ալիևը: