«Հրապարակ»-ը գրում է. «Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ՔՊ-ական պատգամավորների հավաքած ստորագրություններն արդեն Նիկոլ Փաշինյանի սեղանին են։ Երեկ այս մասին նրանց տեղեկացրել է ՔՊ խմբակցության վերնախավը՝ խմբակցության նիստի ընթացքում։ 71 հոգանոց ֆրակցիայից 27-ն են միացել նախաձեռնությանը։
Ուշագրավ է, որ խմբակցության ղեկավար կազմը չի ցանկացել հարցը խմբակցությունում քննարկել: Թերևս մտավախություն են ունեցել, որ չմիացողների փաստարկները կարող են այնքան ծանրակշիռ թվալ, որ նախարարի դեմ նախաձեռնությանը միացածները հետ վերցնեն իրենց ստորագրությունները։ Այսպիսով, այժմ գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է` նրանից է կախված Գրիգոր Մինասյանի ճակատագիրը։ ՔՊ-ական մեծամասնությունը վստահ է, որ Փաշինյանը նախարարից ազատվելու որոշում չի կայացնի»:
Մանրամասները՝ թերթի համարում: