Պատահական չէ, որ այդ քրեական վարույթները սկսվել են Սրբազանի այցից հետո. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը Մայր Աթոռի արարողություններին մասնակցելու նպատակով ժամանել էր Էջմիածին, որտեղ էլ նրա հետ զրուցել ենք: - Հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրավապահների կողմից որոշում էր ներկայացվել փաստաթղթերի առգրավման վերաբերյալ։ Քրեական վարույթը հարուցվել է Քրօրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է հրապարակային սակարկություններում և գնումներում չարաշահումներ իրականացնելուն։ Հատկանշականն այն է, որ առգրավված փաստաթղթերը հիմնականում վերաբերում են այն աշխատանքներին ու ծրագրերին, որին մասնակցություն է ունեցել իմ ընտանիքին պատկանող ընկերությունը։ - Եվ, ուրեմն, ի՞նչ ապօրինություն է եղել, որ մտել են «Նորոգշին»։ - Որևիցե խախտում չկա, բոլոր գործընթացները գնացել են օրենքին համահունչ, իսկ «Նորոգշինի» հետ կապված քրեական վարույթն այլ վարույթ է։ Մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ կապարակնքվել է արտադրամասերից մեկը, ճիշտ է, սակայն՝ բոլորովին այլ քրեական վարույթի շրջանակում։ Հատկանշական է այն, որ վարույթները սկսել են նախաձեռնել օգոստոս ամսից սկսած։ - Ինչո՞ւ, մենք դեռ շաբաթներ առաջ էինք գրել, որ Ձեր նկատմամբ վերաբերմունքը փոխվել է Բագրատ սրբազանին` Սյունիք այցելության ժամանակ ջերմ ընդունելու համար։ Դա ճի՞շտ է: - Ես կարծում եմ, որ քաղաքական հետապնդման ենթատեքստեր նշմարվում են։ - Այս քայլով ի՞նչ են ուզում իշխանություններն ապացուցել։ - Չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ պատահական չէ, որ այդ ամենը սկսվել է սրբազանի այցից հետո»: Մանրամասները՝ թերթի համարում: |