Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ի՞նչ եղավ տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան
Էկոնոնոմիկայի փոխնարար Արման Խոջոյանը հայտարարել է, որ հունվարից մինչև օգոստոս ՀՀ և ԵԱՏՄ անդամների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 7,3 տոկոսով։ Պարզ է, որ այդ ապրանքաշրջանառության գերակշիռ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Բա ի՞նչ եղավ ապրանքաշրջանառության դիվերսիֆիկացիան, Ռուսաստանից տնտեսական կախվածության նվազումը։ Ինչպե՞ս հնարավոր է Ռուսաստանի հետ քաղաքական վատ հարաբերությունների պայմաններում Ռուսաստանի հետ տնտեսական կապերն աշխուժացնել: Նիկոլ Փաշինյանի մտերիմ օլիգարխները մեծ փողեր են աշխատում տնտեսական պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի հետ միջնորդ առևտրից, Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակ առ ժամանակ հակառուսական խաղեր է տալիս»։