Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ.

Հարցազրույցներ

«Սա իրականում մեր պետության կործանումն ազդարարող փաստաթուղթ է». Էդգար Ղազարյան

01:12, երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2024 թ.
«Սա իրականում մեր պետության կործանումն ազդարարող փաստաթուղթ է». Էդգար Ղազարյան

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների գործունեությունը ՀՀ սահմանադրությանը համապատասխան լինելու՝ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը:

«Դա իրականում մեր պետության կործանումը ազդարարող փաստաթուղթ է: ՍԴ-ն այդ փաստաթուղթը վարույթ ընդունելու իրավունք չուներ, որովհետեւ այն հակասում է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի պահանջներին: Եվս մեկ անգամ ի լուր աշխարհի ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ՍԴ ուղարկվող փաստաթղթերը չի ստորագրում: Իսկ այս գործընթացի մեջ նրա ստորագրությունն ընդհանրապես չկա. Մհեր Գրիգորյանը ստորագրել է կանոնակարգը, ՍԴ կայացրած որոշումը Արման Դիլանյանն է ստորագրել, ԱԺ-ն կվավերացնի՝ Ալեն Սիմոնյանի ստորագրությունը կլինի, վերջում փաստաթուղթը կստորագրի նաև Վահագն Խաչատուրյանը: Պարզ է չէ՞, որ վաղն աշխարհը կարգավորվելու է ու երբ նրան կանչեն, հարցնելու է, թե ինքն ի՞նչ է ստորագրել, իր ստորագրությունը ոչ մի տեղ չկա: Երկրորդ: Մեր օրենսդրությամբ կա միջազգային պայմանագրերի երկու խումբ. պայմանագրեր, որոնք ենթակա են ազգային ընթացակարգով վավերացման և պայմանագրեր, որոնք վավերացման ենթակա չեն: Օրենսդրությունը դա հստակ տարանջատում է: Պայմանագրերը, որոնք վավերացման ենթակա չեն, ստորագրում և հաստատում է հանրապետության նախագահը: Իսկ որոնք ենթակա են, մտնում է ՍԴ, դրական եզրակացությամբ ԱԺ: Այս կանոնակարգը այդ ցանկին չի համապատասխանում: Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, որ Հայաստանը որևէ երկրի հետ չունենա դիվանագիտական հարաբերություններ, ու դրա հետ կնքի միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի, բացառությամբ այն դեպքերի, որ այդ պայմանագիրը վերաբերում է դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն: Իսկ եթե Ադրբեջանի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ ու չես կարող պարտավորություններ վերցնել մի երկրի նկատմամբ, որի հետ հարաբերություններ չունես»,- հայտարարեց Էդգար Ղազարյանը:

Առավել մանրամասն` հարցազրույցում:

«Սա իրականում մեր պետության կործանումն ազդարարող փաստաթուղթ է». Էդգար Ղազարյան
2204 | 0
Facebook