«Ռոբերտ Քոչարյանի ու Նաիրի Հունանյանի հանդիպման մասին այլևս չեն էլ խոսում: Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի «թիվ մեկ» թշնամին էր, բայց Հոկտեմբերի 27-ի գործին իշխանափոխությունից հետո մի հատ թազա տող չավելացավ:
Չկա մի երկիր, որտեղ երկրի նախագահը գնա, հանդիպի ահաբեկչի հետ: Քոչարյանը գնացել է: Հանդիպման ձայնագրությունը կա, դրա մեկ օրինակը Ռոբերտ Քոչարյանի մոտ է, մեկը` Սերժ Սարգսյանի, մեկը` Վլադիմիր Գասպարյանի մոտ, որովհետև ինքն այդ ժամանակ եղել ա ըտեղի «պալաժենեցը», մեկն էլ եղել է ԱԱԾ-ում: Ուր է այդ խոսակցության ձայնագրությունը: Նաիրի Հունանյանը գործել է Բաղրամյան 26-ի բարձր հովանավորության ներքո»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը: