Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սահմանադրական դատարանը պայթեցրեց ականը. ի՞նչ է տեղի ունեցել». Գոհար Մելոյան

21:30, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2024 թ.
«Սահմանադրական դատարանը պայթեցրեց ականը. ի՞նչ է տեղի ունեցել». Գոհար Մելոյան

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրինաչափություն է դարձել լուրջ օրակարգային կեղծիքները քողարկել հանրային դաշտ նետված բաժանարար թեմաներով:
     Սահմանադրական դատարանը պայթեցրեց ականը:
     Ի՞նչ է տեղի ունեցել:
     Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշմամբ.
     *Անկախության հռչակագիրը՝ համադրելով «զավակին խժռող ծնողի», հրաժարվել է դրանում ամրագրված մի շարք սկզբունքներից:
     *Մասնավորապես՝ ՍԴ-ն ուղղակի ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից:
     «3.7. Սահմանադրական դատարանի այս եզրահանգումն այլևս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը»»:

Աղբյուրը` Գոհար Մելոյան
3237 | 0
Facebook