Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նույն պատկերը կտեսնենք նաև Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ժամանակ». Իլհամ Ալիև

20:42, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2024 թ.
«Նույն պատկերը կտեսնենք նաև Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ժամանակ». Իլհամ Ալիև

Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը որդու՝ Հեյդար Ալիևի հետ մասնակցել է ադրբեջանական աշուղական արվեստի ներկայացուցիչ Աշուղ Ալեսքերի հուշարձանի բացմանը։

Իլհամ Ալիևն իր ելույթում խոսել է այն տեղահանությունների մասին, որոնց, իբրև թե, ենթարկվել է ադրբեջանական ժողովուրդը 20-րդ դարում։ «20-րդ դարում ադրբեջանական ժողովուրդը ենթարկվել է բռնագաղթի երեք ալիքի: Առաջինը տեղի է ունեցել 1918 թվականին, երկրորդը՝ 1940-1950-ական թվականներին, իսկ երրորդը՝ 1980-ականների վերջին՝ 1990-ականների սկզբին։ Որոշ ժամանակ անց՝ երկու տեղահանություններից հետո, ադրբեջանցի ժողովուրդը վերադարձավ իր պապենական հողերը, այսինքն, եթե ոչ բոլորը, ապա մեծ մասը վերադարձավ։ Սա մեզ իրավացիորեն վստահություն է տալիս, որ էթնիկ զտումների երրորդ ալիքի ենթարկված արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան իրենց նախնիների հողերը։

Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի մեր հայրենակիցները, որոնք երբեք չեն տեսել այս հողերը, ոգևորությամբ և անհամբերությամբ են սպասում վերադարձի այս օրվան՝ անհամբեր սպասելով Մեծ վերադարձի ծրագրի իրականացմանը»,- ընդգծել է թշնամի պետության ղեկավարը՝ նշելով, որ 2018թ-ից, փաստորեն, այս ծրագիրն արդեն իրականացվում է։ «Ղարաբաղցիներն, ովքեր երբեք չեն ապրել այն հողերի վրա, բայց ապրել են այնտեղ վերադառնալու ցանկությամբ, այսօր վերադառնում են Ղարաբաղ։ Համոզված եմ, որ նույն պատկերը կտեսնենք նաև Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ժամանակ»,- հավելել է Ալիևը:

4640 | 1
Facebook