Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հարցազրույցներ

74 օր է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել

16:12, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2024 թ.
74 օր է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել

«Հրապարակ»-ը գրում է. «Վարդենիսի Սոթքի զորամասի դիրքերից շարքային զինծառայողների մի մասն արդեն 74 օր է՝ «չի իջել»։ Մեզ ահազանգած ծնողներից մեկը պատմեց՝ նրանցից մի քանիսին փոխարինել են, մյուսները՝ դեռևս սպասում են, ըստ լուրերի։
     Զինվորներին տեղեկացրել են, որ հնարավոր է՝ 40 օր էլ «պոստում մնան», մինչև այդ հարցը լուծվի։ Ծնողը նշեց, որ թեպետ որակյալ սնունդ են տալիս, դրա խնդիրը չկա, բայց, այնուամենյանիվ, ըստ կարգի, 21 օրից ավելի զինծառայողը դիրքում չպետք է մնա։ Այդքան ժամանակ «վերևում» մնալու հետևանքով առողջական խնդիրներ են առաջանում, օրինակ՝ զարկերակային ճնշման տատանումներ են լինում։

Մեր տեղեկություններով՝ հերթափոխ չանելու պատճառն այն է, որ փոխարինողներ չկան»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

3907 | 0
Facebook