Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում հարձակման է ենթարկվել ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Վիդադի Իսկենդերլին

15:36, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2024 թ.
Ֆրանսիայում հարձակման է ենթարկվել ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Վիդադի Իսկենդերլին

Ֆրանսիայում անհայտ անձինք հարձակվել են ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Վիդադի Իսկենդերլիի վրա: Վերջինս այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, գրում է «Թուրան» գործակալությունը։ Ընդդիմադիր գործիչը հարձակման էր ենթարկվել նաև երկու տարի առաջ. այն ժամանակ նա պնդել էր, որ տեղի ունեցածի պատվիրատուն Ադրբեջանի իշխանությունն է։

Իսկենդերլին հայտնի է սոցցանցերում իշխանությունների հասցեին կոշտ քննադատություններով։ Ադրբեջանում նա զբաղվել է ընդդիմադիր գործունեությամբ, ձերբակալվել է ու դատապարտվել։ 10 տարի առաջ արտագաղթել է Ֆրանսիա։

1888 | 0
Facebook