Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիբիան քննարկում է BRICS-ին միանալու հարցը. ԱԳՆ

19:06, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2024 թ.
Լիբիան քննարկում է BRICS-ին միանալու հարցը. ԱԳՆ

Արևելյան Լիբիայի իշխանությունները լրջորեն ուսումնասիրում են BRICS-ին միանալու հարցը՝ որպես զարգացող երկրների հետ կապերն ընդլայնելու ընդհանուր տնտեսական ռազմավարության մաս, ասել է կառավարության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբդ ալ-Հադի ալ-Հուվեյջը։
     «BRICS-ը կարևոր տնտեսական բլոկ է... Ես նրանց թվում եմ, ովքեր աջակցում են Լիբիայի՝ BRICS-ին միանալուն: Մենք ուսումնասիրում ենք այս քայլը՝ որպես զարգացող երկրների հետ տնտեսական կապերն ամրապնդելու և կայուն տնտեսական զարգացում իրականացնելու` մեր ռազմավարության մաս: Մենք պետք է լրջորեն աշխատենք այս քայլի վրա: Կառավարությունը քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, մենք պատրաստել ենք մի շարք ուսումնասիրություններ, բայց նման որոշումները պահանջում են քննարկում քաղաքական տարբեր շրջանակների հետ... Մենք աշխատելու ենք այս հարցի շուրջ, մենք ձգտում ենք անդամակցել BRICS-ին, թեկուզ` որպես դիտորդ` առաջին փուլում»,- ասել է նա։

BRICS-ը միջպետական ​​ասոցիացիա է, որը ստեղծվել է 2006թ.: Ռուսաստանը կազմակերպության նախագահի պաշտոնը զբաղեցնում է հունվարի 1-ից։ Բացի Ռուսաստանի Դաշնությունից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և Հարավային Աֆրիկայից, 2024 թվականի սկզբից BRICS-ին միացել են Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։ Ռուսաստանի` BRICS-ի նախագահությունն անցկացվում է բազմակողմանիության ամրապնդման կարգախոսով` հանուն համաշխարհային արդար զարգացման և անվտանգության: Իր նախագահության շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունը կազմակերպել է ավելի քան 200 քաղաքական, տնտեսական և սոցիալական միջոցառումներ։

1003 | 0
Facebook