ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը պաշտոնական այցով ժամանել է Իրան, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։ Նա բանակցություններ կվարի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Կքննարկվեն նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: