«Սպարապետի գլխավորությամբ կարողացանք համախմբվել, տանել հաղթանակ, բայց մեր խելքից, նենգությունից, նախանձից, ներքին դավաճանությունից չկարողացանք պահպանել այդ հաղթանակը»,- Աջափնյակ վարչական շրջանում կառուցված մատուռի բացման արարողության ժամանակ ասել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։ «Մեր ժողովուրդը հաղթանակի բերկրանքը չհասկացավ, չթողեցին հասկանա, տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»-ը և այսօր ունենք այն, ինչ ունենք։ Մեր փրկությունը մեր համախմբվածության մեջ է, դժվարին ժամանակներ ենք ապրում»,- ասել է Միքայելյանը։ Նա իր խոսքում նշել է, որ ԵԿՄ անդամներն այսօր էլ սահմանին են, 6-7 ուղղությամբ մարտական ծառայություն են իրականացնում և որ իրենց գերխնդիրը Սյունիքի մարզն է։