Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մայր Տաճար կգնամ, երբ այնտեղ կլինի Տիրոջ հետ հաղորդակցվելու հանգիստ պայման»․ Նաիրի Հոխիկյան

14:30, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2024 թ.
«Մայր Տաճար կգնամ, երբ այնտեղ կլինի Տիրոջ հետ հաղորդակցվելու հանգիստ պայման»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ լավ է, որ անցած շաբաթ-կիրակի օրերին հեռավոր մարզում էի, սարերի վրա ու չեմ մասնակցել Մայր տաճարի վերաօծման և մյուռոնօրհնության արարողություններին։ Մեր քաղաքական դաշտի աղբը չի խնայում անգամ հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և շահարկումների առարկա է դարձնում նաև ազգային սրբությունները։
     Մի կողմից սատանան մտել է Աստծո տուն և թունավորել ամեն ինչ, մյուս կողմից իրենց քրիստոնյա համարող մարդիկ հեգնում են Եկեղեցուն ու հոգևորականներին, որ թույլ են տվել սատանայի մուտքը։
     Դրան գումարվում են ժողովրդի հասցեին ամենատարբեր վիրավորական հայտարարությունները։
     Բոլորը բոլորին մեղադրում են, իսկ դրա հետևանքով թուլանում է մեր ազգային հավատքը և միասնական ուժը։
     Ես Մայր տաճար կգնամ, երբ այնտեղ կլինի Տիրոջ հետ հաղորդակցվելու հանգիստ պայման, իսկ մինչև այդ՝ Լոռիում, սարերի վրա էլ Աստծուն մոտ էի՝ հայրենիքի սիրով ու փառաբանությամբ»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
896 | 0
Facebook