Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի քաղաքապետարանի դիմաց փորձում է ինքնահրկիզվել: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները կարողացել են կանխել Արմավիրի մարզի գյուղերից մեկի 66-ամյա բնակիչ Շ. Շ-ի ինքնահրկիզման փորձը: Նրա մոտ հայտնաբերվել է պլաստմասե տարայով բենզին, որը նա լցրել էր իր վրա և երբ փորձել էր կրակայրիչը վառել, ոստիկանները կարողացել էին ձեռքից խլել այն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: