Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«57-ամյա տղամարդը կալանավորվել է երեխաներ առևանգելու փորձի համար»․ ՔԿ

13:18, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2024 թ.
«57-ամյա տղամարդը կալանավորվել է երեխաներ առևանգելու փորձի համար»․ ՔԿ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեխաների առևանգման փորձի համար ձերբակալված 57-ամյա տղամարդը կալանավորվել է, այս մասին լրատվամիջոցներին են հայտնել ՀՀ Քննչական կոմիտեից։

Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասի նկատմամբ առևանգման փորձի համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա տղամարդը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։

2801 | 0
Facebook