Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Փարիզում մեկնարկում է «Ազգային միություն» կուսակցության առաջնորդներից Մարին Լը Պենի և քաղաքական ուժի այլ անդամների՝ Եվրոխորհրդարանի միջոցների լվացման գործով դատավարությունը, հայտնում է BFMTV-ն։
2023-ի դեկտեմբերին հայտնել էինք, որ Մարին Լը Պենը և կուսակցության 26 անդամներ կկանգնեն դատարանի առաջ՝ Լը Պենի կուսակցության եվրոպացի պատգամավորների օգնականների համար ենթադրյալ կեղծ աշխատատեղեր ստեղծելու գործով։ Կուսակցությունը, սակայն, հայտարարել էր, որ ոչ մի իրավախախտում չի կատարել։