Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ասում են՝ Բաբայանը քիրվա է Ադրբեջանի հետ, ուրեմն ձեզ քիրվա է պետք, որ գերիները տուն գան»․ Յուրի Մուսայելյան

12:18, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2024 թ.
«Ասում են՝ Բաբայանը քիրվա է Ադրբեջանի հետ, ուրեմն ձեզ քիրվա է պետք, որ գերիները տուն գան»․ Յուրի Մուսայելյան

Հայտնել էինք, որ Սամվել Բաբայանի աջակիցներն ակցիա են իրականացնում Արցախի ներկայացուցչության դիմաց։ Կազմակերպիչ արցախցի Յուրի Մուսայելյանի խոսքով՝ Բաբայանը միակ ողջ հերոսն է, ով իր գաղափարներով կկարողանա լուծել արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրները և Բաքվի բանտից վերադարձնել Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներին․ «Թող Շահրամանյանը և պատգամավորները լիազորություն տան Բաբայանին, ստեղծեն կոմիտե, թույլ տան էդ մարդուն իր ծրագրերն իրականացնի։ Էդ մարդն ունակ է մեր գերիներին վերադարձնի։ Ուզում եմ, որ մեր հերոսի ասած խոսքերը՝ սկսած բնակարանային ապահովման հարցերից, ընդունվեն և կատարվեն։ Ասում են չէ՞, որ Բաբայանը քիրվայություն է անում Ադրբեջանի հետ, ընդունենք այդպես է, եթե Սամվել Բաբայանը քիրվա է, ուրեմն ձեզ քիրվա է պետք, որ ձեր գերիները տուն գան։ Թող ստեղծեն Բաբայանի առաջարկած կոմիտեն, մանդատ տան էդ մարդուն, ինքն էլ կկարողանա գերիներին վերադարձնի»,- ասաց Մուսայելյանը՝ նշելով, որ Սամվել Բաբայանը տեղյակ չէ այս ակցիայից, սա իր անձնական նախաձեռնությունն է։

«Ասում են՝ Բաբայանը քիրվա է Ադրբեջանի հետ, ուրեմն ձեզ քիրվա է պետք, որ գերիները տուն գան»․ Յուրի Մուսայելյան
3466 | 0
Facebook