ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կողքներս աշխարհը տրաքում ա, վառվում, բառի բուն իմաստով լուրջ պատերազմ ա ու ոչ մի երաշխիք չկա, թե որ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները, ինչ աշխարհագրական սահմաններ կընդգրկեն, իսկ Հայաստանում լափի փառատոնների շքերթը հաջորդում ա մեկը մյուսին. է՛լ քյուֆթայի փառատոն, է՛լ ճագարի, է՛լ պանրի ու եսիմ ինչ գրող ու ցավի:
Հենց էս ողբերգական պատկերն էլ խոսում ա երկիրը զավթածների պատկերացումների, աշխարհընկալման ու անվտանգային ռազմավարության մասին, որը ստամոքսից անդին չի անցնում»: