Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Երկրորդ անգամ թուղթ է ստորագրել, հետո փորձել է ստորագրածը չանել»․ Հրանտ Բագրատյան

11:36, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2024 թ.
«Երկրորդ անգամ թուղթ է ստորագրել, հետո փորձել է ստորագրածը չանել»․ Հրանտ Բագրատյան

«2023թ-ի հունիսի 2-ին, երբ սառեցրել էինք հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, երբ Արցախը գտնվում էր խորը շրջափակման մեջ, գնում, ստորագրում է փաստաթուղթ։ Փաստաթղթի պրոտոկոլը Մոսկվայում ստորագրել են Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը»,- 168TV-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Մենք ստացել ենք այդ պրոտոկոլը, որով ասվում է, որ Հայաստանը Մեղրիի հատվածում բացում է երկաթգիծը, այդ նույն տեղով անցնելու է գազամուղը՝ Ադրբեջանից Նախիջևան, անցնելու է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը՝ Նախիջևանի համար, և անցնելու ռն օպտիկամանրաթելային մալուխները՝ ռուսների վերահսկողությամբ։ Այսինքն, սա արդեն միջանցք է։ Այսինքն, երկրորդ անգամ թուղթ է ստորագրել, հետո փորձել է ստորագրածը չանել։ Ես ենթադրում եմ, որ երբ ամերիկացիները սա իմացել են, ֆազերը գցել ա բոլորի. նորից վերակենդանացնում ե՞ս Ռուսաստանին քո տարածքում, և երևի արգելել են դա անի։ Նիկոլը փորձում է բոլորին ֆռացնել՝ մի հատ սենց ստորագրեմ, մի հատ նենց ստորագրեմ՝ օգտվելով նրանից, որ միշտ կարողանում է հայ ժողովրդի մի զգալի հատվածին խաբել»,- նշել է Բագրատյանը։

Հրանտ Բագրատյանի հարցազրույցը
2310 | 0
Facebook