Ֆրանս-թուրքական FC Turquoise ակումբի երկրպագուները հարձակվել են ֆրանս-հայկական Homenetmen-ի (ՀՄԸՄ) թիմի խաղացողների վրա, հայտնում է Nouvelles d'Arménie-ն։
Նշվում է, որ սեպտեմբերի 29-ին Վալանսում հայկական ակումբը հաղթում էր 2։0 հաշվով։ Հաշվից դժգոհ թուրք երկրպագուները վազել են դեպի խաղադաշտ ու դանակներով հարձակվել հայ ֆուտբոլիստների վրա, հնչեցրել վիրավորանքներ:
Միջամտել են ոստիկանները: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: