Իսրայելն ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնում գտնվող Կոլայի շրջանին՝ 2006-ից ի վեր առաջին անգամ հարվածելով Լիբանանի մայրաքաղաքին։ «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ»-ը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով բարձրաստիճան երեք առաջնորդների մահվան մասին։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն էլ իր հերթին է հայտարարել իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանում իր առաջնորդներից մեկի՝ Շարիֆ Աբու ալ-Ամինի մահվան մասին: Շարժումը տեղի ունեցածն անվանել է «ահաբեկչական գործողություն»՝ ուղղված Շարիֆ Աբու ալ-Ամինի և նրա ընտանիքի դեմ: